Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Ինչի՞ վրա է խարսխված նախարարի լավատեսությունը

Ինչի՞ վրա է խարսխված նախարարի լավատեսությունը
23.11.2017 | 17:12

Մեր պետական պաշտոնյաների հայտարարությունները շատ հաճախ են զարմացնում և տարաբնույթ եզրահանգումների առիթ տալիս: Օրերս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ասել էր, թե տրանսպորտի և կապի ոլորտում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է:

Կարևորելով Ռուսաստանի հետ համագործակցությունը, որպես ռազմավարական ընկերոջ, այնուհանդերձ, ուզում ենք հասկանալ` ի՞նչ նկատի ուներ նախարարը բարձր մակարդակի համագործակցություն ասելով: Չէ՞ որ ցանկացած համագործակցության արդյունք առաջին հերթին գործնականում պետք է նկատի լինի քաղաքացու համար, այն էլ այնպիսի ոլորտում, ինչպիսին տրանսպորտն է: Նախարարը գոհ է, բայց խնդիրները լուծված չեն, և բնականաբար հարց է առաջանում` ինչի՞ց է գոհ:

Ի՞նչ ունենք մենք նշված ոլորտում: Հայաստանի համար միշտ կարևոր է եղել աբխազական երկաթուղու վերագործարկումը, ինչը Հայաստանին հնարավորություն կտար դուրս գալու 27 տարվա ճանապարհային շրջափակումից, իր հետևից «լոկոմոտիվի» պես կքաշեր տնտեսությունը: Սակայն այս խնդիրը, ռուս-վրացական հարաբերությունների պատճառով, մինչ օրս լուծված չէ, և թունելի վերջում դեռ լույս չի նշմարվում:


Հաջորդ ոլորտային ծրագիրը Հայաստանով Իրանը Ռուսաստանի և Եվրոպայի հետ կապելն է: Այս ծրագիրը ևս օդում կախված մնաց, մինչ Հայաստանը 6 տարուց ավելի է խոսում է այս ծրագրից, Ռուսաստանը Ադրբեջանի և Իրանի հետ անցել է կոնկրետ քայլերի։ Ի դեպ, չի բացառվում, որ այս ծրագրում ներգրավվի նաև Վրաստանը: Այս ծրագիրը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսական շահը գերակա է քաղաքականից, և անհրաժեշտության դեպքում քաղաքականությունը «ռևերանս» է անում տնտեսության առջև: Երբ այս բացարձակ ճշմարտությունը անտեսում են իշխանությունները, տուժողը երկրի տնտեսությունն է: Մինչդեռ աշխատանքների արագ և ճկուն կազմակերպման դեպքում Հայաստանը կարող էր շահել և դուրս չմնալ տնտեսական լուրջ ծրագրերից։ ՈՒ երբ Ռուսաստանը ճանապարհային խոշոր ծրագրերն իրականացնում է կովկասյան երկրների հետ, առանց Հայաստանի մասնակցության, հարց է առաջանում` ինչի՞ վրա է խարսխված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի լավատեսությունը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4576

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ